Իտալիայի երկրորդ լիգայում` Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» կարող է սնանկ ճանաչվել ու զրկվել պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից, գրում է Goal-ը։
«Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սնանկացում է սպառնում։
2017 թվականից «Բիանկոաձուրին» պատկանում է իտալացի գործարար Մասիմո Չելինոյին։ Նրան մինչև հունիսի 6-ը ժամանակ էին տվել` նախորդ երկու ամիսների աշխատավարձը ֆուտբոլիստներին վճարելու համար, սակայն Չելինոն չի կատարել պահանջը։
Եթե «Բրեշիան» սնանկ ճանաչվի, ստիպված կլինի հանդես գալ Իտալիայի` նշանակությամբ առաջին ոչ պրոֆեսիոնալ լիգայում` Դ Սերիայում։ Ակումբը, առհասարակ, կարող է լուծարվել, եթե որևէ մեկը այն ձեռք չբերի, իսկ Չելինոն կկանգնի դատարանի առաջ։
«Բրեշիան» իր 114 տարվա պատմության մեջ 23 անգամ հանդես է եկել Իտալիայի բարձրագույն խմբում։ Ակումբը վերջին անգամ Ա Սերիայում խաղացել 2019/20 մրցաշրջանում։