Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կշարունակի ելույթները «Քաղաքայինների» կազմում։
«Անշուշտ նա մնում է։ Ոչ մի ակումբ Բերնարդու Սիլվայի հարցով մեզ չի զանգել։ Այդ պատճառով էլ նա մնում է»,- ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո է առաջարկել կիսապաշտպանի տեղափոխության դիմաց, սակայն անգլիացիները մերժել են։ Ֆուտբոլիստի ծառայություններով նաև կատալոնական «Բարսելոնան» է հետաքրքրված։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 3 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։