«Արարատ-Արմենիան» վրացական հավաքից հետո առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ 5-2 հաշվով հաղթելով «Վանին»։
Տուլիպայի գլխավորած թիմի գոլերը խփել են Արայիկ Էլոյանը, Դավիթ Հակոբյանը, Ջոնաթան Դուարտեն, Ալվին Թերան, իսկ մրցակցի ֆուտբոլիստներից մեկն ինքնագոլ է գրանցել։
«Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին։ Երևանյան ակումբը կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։