Logo

Հաքերները վնասաբեր արշավ են սկսել ChatGPT-ի անվան տակ․ Kaspersky

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:33 / 07.03.2023LIFETECH
null

«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որը շահագործում է ChatGPT չաթ-բոտի աճող ժողովրդականությունը: Խարդախները սոցիալական ցանցերում խմբեր են ստեղծում, որոնք բավականին համոզիչ կերպով նմանակում են եթե ոչ բոտը ստեղծող OpenAI ընկերության պաշտոնական օգտահաշիվները, ապա առնվազն էնտուզիաստների համայնքների էջերը։ Այդ օգտահաշիվներից տեղադրվում են նույնքան պաշտոնական տեսք ունեցող գրառումներ, ասենք, այն մասին, որ ChatGPT-ն հանրահայտ ծառայություններից ցանկացածից ավելի արագ է ներգրավել առաջին միլիոն օգտատերերին։ Նման գրառման վերջում տրվում է հղում դեպի կայք, որտեղ իբր կարելի է ներբեռնել ChatGPT-ի՝ անհատական համակարգչի համար նախատեսված գոյություն չունեցող հավելված (desktop client)։

Նույն խմբերում հրապարակվում են նախապես ստեղծված (precreated) օգտահաշիվների կեղծ տվյալներ, որոնք իբր կարելի է օգտագործել ChatGPT-ով աշխատելու համար. OpenAI-ն ստեղծել է վճարովի օգտահաշիվներ՝ ամսական 20 դոլար բաժանորդագրությամբ, առաջնահերթ հասանելիությամբ և տեքստերի ստեղծման ավելի մեծ արագությամբ:

Պոտենցիալ օգտատերերին մոտիվացիա ավելացնելու համար չարագործները նշում են, որ յուրաքանչյուր նման հաշվին իբր արդեն 50 դոլար կա, որը կարելի է ծախսել ծառայությամբ  աշխատանքի համար։

«Թվում է, թե ձեզ հնարավորություն է տրվել առանց հաշիվ ստեղծելու դժվարությունների (ChatGPT-ը ներկայումս չի կարող գրանցվել Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Իրանում և որոշ այլ երկրներում) օգտվել հանրաճանաչ չաթ-բոտից և նույնիսկ անվճար ստանալ պրեմիում հնարավորություններ. միայն պետք է ներբեռնել desktop client-ը ChatGPT-ով աշխատելու համար»,- նշում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները՝ պարզաբանելով, որ բավական համոզիչ հասցեով հղմամբ անցնելիս բացվում է լավ պատրաստված կայք, որն առաջարկում է «ներբեռնել ChatGPT-ն Windows-ի համար»։

Դա պաշտոնական կայքը չէ, բայց բավականին նման է բնօրինակին: Ներբեռնման կոճակը սեղմելուց հետո իսկապես կբեռնվի որոշակի գործարկվող ֆայլ ունեցող արխիվ: Այդ արխիվը բացելուց և գործարկվող ֆայլն աշխատեցնելուց հետո, տեղադրելու փորձի դեպքում (կախված Windows-ի տարբերակից) օգտագործողը կամ կտեսնի հաղորդագրություն, որում ասվում է, որ ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չի հաջողվել տեղադրել, կամ ընդհանրապես չի տեսնի որևէ հաղորդագրություն, և դրանով գործընթացը կարծես թե կավարտվի: Բայց օգտատիրոջ համակարգչում տեղադրվում է նախկինում չհանդիպած Trojan-PSW.Win64.Fobo տրոյացի-սթիլերը, որը գողանում է պահպանված օգտահաշիվների մասին տեղեկատվությունը Chrome, Edge, Firefox, Brave, CôcCôc (Վիետնամում հայտնի բրաուզեր) և այլ բրաուզերներից: 

Տրոյացու ստեղծողներին հետաքրքրում են Facebook-ի, TikTok-ի և Google-ի քուքիները (cookies) և օգտահաշիվները, հատկապես՝ բիզնես-օգտահաշիվները։ Վիրուսը գողանում է մուտքանունները և գաղտնաբառերը, և այդ ծառայություններից մեկում բիզնես հաշիվ հայտնաբերելով՝ փորձում է պարզել լրացուցիչ տեղեկություններ, օրինակ, որքան գումար է այդ օգտահաշվից ծախսվել գովազդի վրա և որքան է դրա ընթացիկ հաշվեկշիռը:

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ այս արշավի հետևում կանգնած չարագործները թիրախավորում են միջազգային շուկան. ChatGPT-ի «desktop client»-ն արդեն հայտնաբերվել է Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Ամերիկայում:

Թե ինչպես անվտանգ օգտվել ChatGPT-ից, ներկայացված է այստեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

03:07 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սաուդյան միջամտություն. Ֆելիքսի ապագան կտրուկ փոխվելու շեմին է

00:45 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նապոլին» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
00:28 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

00:12 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Քեյնի անհավատալի կասեցումը մարզման ժամանակ

23:34 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Վե՞րջ. «Բարսայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

22:58 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սլոթը հաստատել է, որ Ջո Գոմեսն Աքիլեսյան ջլի վնասվածք ունի

22:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

22:10 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:00 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

21:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը, մեծ հավանականությամբ, չի տեղափոխվի «Ժիրոնա»

20:45 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանի համար իդեալական ակումբն ու առաջնությունը՝ ըստ Ֆյոդոր Սմոլովի

20:25 / 26.07.2025 • Ջրային մարզաձևեր

fastnews-video-icon
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

19:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյանը կապույտ «Մերսեդեսով» ժամանել է «Ինտերի» մարզաբազա

19:48 / 26.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Ֆորմուլա 1. Լանդո Նորիսը՝ Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող

19:28 / 26.07.2025 • Բռնցքամարտ

Լյուիս. «Տվեք նրան հնարավորություն, որ մենամարտի Ուսիկի հետ»

19:12 / 26.07.2025 • Օլիմպիական խաղեր

fastnews-video-icon
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով կարոտում է Փարիզի Օլիմպիական խաղերը

18:44 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2032-ի խաղեր ընդունելու համար «Նապոլին» նոր ստադիոն կկառուցի

Պաշտոնական
18:15 / 26.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում մեդալներ են նվաճել

17:54 / 26.07.2025 • Մարմնամարզություն

fastnews-video-icon
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ամառային ունիվերսիադայի հաղթող

17:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» չորս գոլ խփեց ու հաղթեց «Լիվերպուլին»

16:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Միլանը» մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն

16:19 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Forever 20. «Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով

Պաշտոնական
15:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Դյոր» - «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
14:56 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուն» և «Արարատն» ընկերական խաղում գոլառատ ոչ-ոքի են գրանցել

14:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Cadena SER. «Ռեալի» ու Վինիսիուսի բանակցությունները փակուղի են մտել

13:55 / 26.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

13:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

12:49 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա

12:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նապոլին» նոր դարպասապահ կունենա

11:57 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. «Բավարիան» հետաքրքրված է «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստի ծառայություններով

11:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Diario Sport. Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից

10:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» 30 ֆուտբոլիստներով մեկնել է շրջագայության

10:20 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կլյուվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

Պաշտոնական
00:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դե Պոլն ու Մեսին կլինեն նաև ակումբակիցներ

Պաշտոնական
00:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բավարիան» հերթական առաջարկը կկատարի, տրանսֆերը կարող է իրականացվել

23:59 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Ամորիմ. «Եթե մենք պետք է մրցաշրջանը սկսենք այս կազմով, ապա ես ուրախ եմ»

23:28 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» հարձակվողը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

Պաշտոնական
23:09 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

22:35 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Կրասնոդարի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ