
Ամենաընթերցվող ճապոնացի գրողը՝ Մուրակամին ծնվել է 1949թ.-ին Կիոտոյում՝ փիլիսոփայության դասախոսի ընտանիքում: Մուրակամիի պապիկը բուդդայական առաջնորդ էր, հայրը դպրոցում ճապոներեն և գրականություն էր դասավանդում, ինչպես նաև, շարունակելով հոր գործը, զբաղվում էր բուդդայական լուսավորչական գործունեությամբ:
Vnews-ը ներկայացնում է
10 փաստ Մուրակամիի մասին, որ գուցե չգիտեք
1.Փողերը նրան չեն հետաքրքրում
Գրողը պնդում է՝ «Գիտեք, եթե դուք հարուստ եք, ավելի լավ է չմտածեք գումարի մասին: Լավագույնն, ինչ կարելի է գնել, ազատությունն է ու ժամանակը: Ես չգիտեմ՝ որքան գումար եմ վաստակում կամ որքան հարկեր եմ վճարում: Ավելին, ես անգամ չեմ ուզում մտածել այդ մասին: Դա ամբողջ աշխարհում ընթերցվող հեղինակ լինելու առավելությունն է»:
2.Վազք
33 տարեկանից Մուրակամին վազում է երկար և շատ, նա մեծ տարածություններ է հաղթահարում և մասնակցում է համաշխարհային վազքի մարաթոններին: Այժմ նա 71 տարեկան է և պահպանել է իր լավ ֆիզիկական մարզավիճակը: Վազելու ընթացքում գրողը հիմնականում լսում է Creedence Clearwater Revival, John Mellencamp կամ The Beach Boys:
3.Ամեն մի ճապոնական բան չէ, որ նրան դուր է գալիս
Ի տարբերություն իր շատ հայրենակիցների և նույնիսկ օտարերկրացիների, որոնց դուր է գալիս ողջ ճապոնական մշակույթը, Մուրակամին չի սիրում Անիմե և Մանգա: Նա նաև չի սիրում կարդալ ճապոնացի հեղինակների:
4.Դեյվիդ Լինչի և Վուդի Ալենի երկրպագու
Մուրակամին բազմիցս նշել է, որ կուզենար իր վեպերն էկրանավորեին իր երկու սիրելի ռեժիսորները՝ Վուդի Ալենն ու Դեյվիդ Լինչը:
5.Կատուներ
Եթե կարդում եք Մուրակամի, ապա նկատած կլիներ, որ նրա գործերից անպակաս են կատուները: Իսկ այս նկարում Կիրի անունով կատուն է։
6. Հստակ գրաֆիկ
Մուրակամին ամեն օր արթնանում է առավոտյան 4-ին, նա աշխատում է իր թարգմանությունների կամ վեպերի վրա: Այդուհանդերձ, գրողը քնում է երեկոյան 9-ին:
7.Երաժշտություն
Մուրակամին աշխատել է որպես վաճառող երաժշտական խանութում, դա պատահական չէր, քանի որ գրողը մեծ սեր ունի ջազի, ռոքի և դասական երաժշտության հանդեպ: Նա նաև ձայնասկավառակների մեծ հավաքածու ունի, որն ավելի քան 10 հազար օրինակ է ներառում:
8. Չի սիրում աշխատել ճնշման տակ
«Ինձ դուր չեն գալիս ծայրահեղ ժամկետները: Ես գործս կավարտեմ այն ժամանակ, երբ կավարտեմ: Այլ ոչ թե այն ժամանակ, երբ պահանջվում է ինձանից»,- ասել է Մուրակամին 2014 թվականին, The Guardian-ին տված հարցազրույցում:
9. Ընթերցանություն
Մուրակամին վաղ տարիքից սիրում էր կարդալ, իր իսկ խոսքերով նրա կյանքի և ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել Ռեյմոնդ Չանդլերի, Սելենջերի, Կաֆկայի, Ֆիցջերալդի և Դոստոևսկու գործերը: Մուրակամին բազմիցս հայտարարել է, որ «Մեծն Գեթսբի»-ի երկրպագուն է:
10. Ջազ-բար, բեյսբոլ ու գրականություն
1974 թվականին Մուրակամին հիմնել է իր ջազ-բարը, իսկ 4 տարի անց բեյսբոլի խաղի ժամանակ հասկացել, որ պետք է գիրք գրի. «Ես ուղղակի հասկացա դա, և վերջ»: