Հունգարիայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբում վերջին` չորրորդ տեղում է։ Հունգարիան 5 միավորով երկրորդն է։
Հայաստան - Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


