
Մյունխենի Բավարիայի կիսաաշտպանական գիծը լուրջ կորուստ է կրել Բունդեսլիգայի մեկնարկային տուրի «Հոֆենհայմի» հետ տնային խաղում: Հանդիպման առաջին կեսում վնասվածք ստացած Կինգսլի Կոմանը դուրս է մնացել երկար ժամանակով:
Bild պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի թեկնածուն խաղադաշտից կբացակայի 3 ամսով: Ընդ որում, մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը մյունխենյան ակումբը չի պատրաստվում նոր ֆուտբոլիստ ձեռք բերել նրա փոխարեն: Այս կարծիքին է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը:
Հավելենք, որ առաջին տուրում «Բավարիան» հաղթել է «Հոֆենհայմին» 3-1 հաշվով: