Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Վրաստան - Կաբո Վերդե ընկերական հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նալբանդյանին եզրերում կօգնեն Սարգիս Հովհաննիսյանն ու Գևորգ Շախկալդյանը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի վրացի Գիորգի Ավազաշվիլին։
Վրաստան - Կաբո Վերդե հանդիպումը կկայանա հունիսի 8-ին Քութայիսի՝ Ռամազ Շենգելիայի անվան ստադիոնում ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: