Մադրիդի «Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը:
Շվեդ հարձակվողի գործակալներն «Արքայական ակումբին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա:
«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։
Մադրիդում պատրաստ չեն խոշոր գումար վճարել այնպիսի ֆուտբոլիստի համար, որին չեն նախատեսում շատ խաղաժամանակ տրամադրել: