Logo

Ինչու՞ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 27.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
min - Ինչու՞ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում». ստորև հասկանանք, թե ինչու:

«Հարսանիք լեռներում» անվանման պատճառն այն էր, որ այդ տարիներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը վստահ էր, որ նման գործողություն իրականացնելու համար վաղ է և դրան հարկավոր է պատրաստվել՝ շատ ավելի մանրակրկիտ: Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, որը Շուշիի ազատագրման գործողության հեղինակն է, մի առիթով ասել է.

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»…

Հարկ է նշել, որ Վազգեն Սարգսյանի մտավախություններն արդարացված էին. Կմանդոսի ջոկատը կազմված էր ընդամենը 3800 հոգուց…

գործողությունն իրականացնելու համար այն բաժանվեց 5 խմբերի` կազված 615-ական մարտիկներից: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին՝ 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները:

Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը: Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք:

Շուշին ազատագրվեց 26.5 ժամում: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ