Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (62-8-2, 39 նոկաուտ) հուլիսի 19-ին Մարիո Բարիոսի դեմ կայանալիք մենամարտից առաջ ասել է, որ 46 տարեկանում ռինգ վերադարձը գումարի համար չէ, հաղորդում է The Ring-ը:
«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք: Ես ոգևորված և ուրախ եմ վերադարձի համար։ Դեռ զգում եմ այն հուզմունքն ու նվիրվածությունը, ինչպես նախկինում։ Ես սիրում եմ մենամարտերը։ Կարոտել եմ մարզումները, միլիոնավոր երկրպագուների կողմից ծափահարությունների արժանանալը:
Քաղաքականությամբ զբաղվելու էջն էլ ինձ համար փակ է»,- ասել է ֆիլիպինցին: