«Ալ Հիլալը» Սիմոնե Ինձագիին գլխավոր մարզիչ նշանակելուց հետո մտադիր է ակտիվ լինել տրանսֆերային շուկայում:
The Athletic-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն առաջարկ է արել՝ «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը գնելու համար: Բանակցությունները սկզբնական փուլում են:
Իտալական Corriere dello Sport-ն էլ գրում է, որ «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է թիմում տեսնել իտալական «Ռոմայի» պաշտպան Անխելինյոյին: