Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 35-րդ տուրում ընդունեց «Վերոնային» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 9-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ալբանացի կիսապաշտպան Քրիստիան Ասլանին:
«Ինտերի» կազմում 68-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Սիմոնե Ինձագիի թիմը 74 միավորով երկրորդն է և առաջնության ավարտից երեք տուր առաջ երեք միավորով է հետ առաջատար «Նապոլիից»: «Վերոնան» 32 միավորով 16-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Ինտեր» - «Վերոնա»` 1-0 (տեսանյութ)
Քրիստիան Ասլանի, 9 (11մ)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։