Logo

Կինոտուր դեպի Գյումրի

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 22.04.2019ՄՇԱԿՈՒՅԹ
57262879 2253968198188423 4853467388424749056 o - Կինոտուր դեպի Գյումրի

Ասում են՝ երկու երնեկ մեկ տեղում չի լինում, բայց արի ու տես, որ բացառություններ միշտ էլ լինում են և սա հենց այդ դեպքն է: Ապրիլի 27-ին Magni Tourի նախաձեռնությամբ կիրականացվի «Կինոտուր դեպի Գյումրի» միջոցառումը և ձեզ հնարավորություն կընձեռնվի ուղևորվել արվեստների և արհեստների քաղաք Գյումրի և դառնալ այդ հետաքրքիր միջոցառման մասնիկը:

Վերջինիս նպատակն է կինոյի լեզվով բացահայտել Գյումրին, վերհիշել հայտնի ու սիրված ֆիլմերում հնչող արտահայտությունները, որոնք անհիշելի ժամանակներից դարձել են թևավոր: Միջոցառման շրջանակներում դուք հնարավորություն կունենաք շրջել քաղաքում, քայլել հին փողոցներով, տեսնել հին շենքերն ու շինությունները, վայրերը, որոնք մեկընդմիշտ կմնան կինոյի պատմության էջերում, որպես «Եռանկյունի», «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր» և այլ լեգենդար ֆիլմերի ծննդավայրեր: Բացի այդ կայցելեք Ձիթողցոնց տուն-թանգարան, Սուրբ Յոթ վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և «Սև բերդ»:

Բաց մի՛ թողեք կինոյի լեզվով Գյումրին բացահայտելու այս բացառիկ հնարավորությունը:

Շտապե՛ք ամրագրել ձեր տեղերը, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք միջոցառման ֆեյսբուքյան էջին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ