Logo

Կոնֆերենցիաների լիգա. Օտուբանջոյի գոլը հավակնում է դառնալ խմբային փուլի լավագույնը (տեսանյութ)

01:09 / 08.11.2022Հայկական ֆուտբոլ
Յուսուֆ Օտուբանջո-1

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակող Յուսուֆ Օտուբանջոյի՝ Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 36-րդ րոպեին խփած գոլն ընդգրկվել է մրցաշարի խմբային փուլի լավագույն գոլի հավակնորդների ցանկում, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Այդ խաղում երևանյան ակումբը տնային հաղթանակ էր տարել 2-0 հաշվով, իսկ Օտուբանջոն կրկնապատկել էր հաշիվը: 

30-ամյա հարձակվողի օգտին կարող եք քվեարկել այստեղ

Հիշեցնենք, որ խմբային փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6 միավորով զբաղեցրել էր H խմբի երրորդ տեղն ու ավարտել ելույթները Կոնֆերենցիաների լիգայում: «Սլովանն» ու շվեյցարական «Բազելը» 11-ական միավորով կիսել էին առաջին և երկրորդ տեղերն ու դուրս եկել փլեյ-օֆֆ, իսկ Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» 4 միավորով վերջինն էր:

Կոնֆերենցիաների լիգա․ 1/16 եզրափակիչի զույգերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ