ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում նախնական ենթախմբերը, ինչի արդյունքում հայկական ակումբներն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին:
«Փյունիկն» ընդգրկված է 6-րդ զամբյուղի բարձր վարկանիշ ունեցող թիմերի շարքում, հավանական մրցակիցները ցածր վարկանիշով են: Եղիշե Մելիքյանի թիմի հնարավոր մրցակիցներն են՝
«Սանտա Կոլոմա» (Անդորրա)
«Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)
«Տրե Ֆյորի» (Սան Մարինո)
«Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)
Որակավորման առաջին փուլին մասնակցող հայկական մյուս թիմն «Ուրարտուն» է, որը 2-րդ զամբյուղի բարձր վարկանիշով ակումբների թվում է: Դմիտրի Գունկոյի թիմի հնարավոր մրցակիցներն են՝
«Նեման» (Բելառուս)
«Բիրկիրկարա» (Մալթա)
«Տորպեդո Քութայիս» (Վրաստան)
«Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
Վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին և ժամը 18:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում կմեկնարկի որակավորման երկրորդ փուլից: