«Լոս Անջելես Լեյքերսի» թեթև հարձակվող Լեբրոն Ջեյմսը ձախ ծնկի միջային կողմնակի կապանի երկրորդ աստիճանի վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ESPN-ը նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ Ջեյմսը քայլում է կաղալով:
40-ամյա ամերիկացին վնասվածք է ստացել «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ NBA-ի փլեյ-օֆֆի առաջին փուլի 5-րդ խաղի չորրորդ քառորդում (96-103):
Ենթադրվում է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուից ապաքինման համար կպահանջվի 3-5 շաբաթ:
«Լեյքերսը» շարքում 1-4 հաշվով պարտվել է «Մինեսոտային» և դուրս մնացել պայքարից։ Լեբրոնը փլեյ-օֆֆի 5 խաղում միջինը վաստակել է 25.4 միավոր, գրանցել 9 ռեբաունդ և կատարել 5.6 ասիստ:
Ջեյմսի վնասվածք ստանալու դրվագի տեսանյութը: