«Լիվերպուլի» կիսապաշտպաններ, գվինեացի Նաբի Կեյտան, անգլիացի Ջեյմս Միլները, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանան անգլիական թիմից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Չորս ֆուտբոլիստներին երկրպագուները մայիսի 20-ին հրաժեշտ կտան ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» վերջին տնային խաղում, որում մրցակիցը կլինի «Ասթոն Վիլան»։
Ֆիրմինոն և Միլները «Լիվերպուլում» խաղում են 2015 թվականից, Օքսլեյդ-Չեմբերլենը՝ 2017-ից, իսկ Կեյտան՝ 2018-ից։ Նրանք Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում մեկական անգամ դարձել են Պրեմիեր լիգայի, Անգլիայի գավաթի, Անգլիայի Սուպերգավաթի, Անգլիական լիգայի գավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող: