«Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բավարիայի» հետ, գրում է Bild-ը:
Այժմ մյունխենյան ակումբը պետք է բանակցություններ սկսի «Լիվերպուլի» հետ կոլումբացու տրանսֆերի հարցով: «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, բայց մինչև այս պահը «Լիվերպուլը» մերժել է բոլոր առաջարկները:
Դիասն ու անգլիական ակումբը բանավոր պայմանավորվածություն ունեն, ըստ որի՝ եթե առաջարկը գերազանցի 80 միլիոն եվրոն, «Լիվերպուլը» բաց կթողնի ֆուտբոլիստին:
Դիասը «Լիվերպուլում» խաղում է 2022-ի հունվարից: