Անգլիական «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել նորվեգական «Ռուսենբորգի» երիտասարդ տաղանդ Սվերե Նյուպանի տեղափոխության հարցում, հայտնում է The Athletic-ը:
18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար անգլիական գրանդը կվճարի 12.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդ է Նորվեգիայի առաջնության պատմության մեջ:
Սվերե Նյուպանը «Ռուսենբորգի» կազմում անցկացրել է 70 հանդիպում, խփել 14 գոլ: