«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնական որոշում կկայացնի մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագայի վերաբերյալ՝ հիմնվելով կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի արդյունքի վրա, հաղորդում է Marca-ն։
Իտալացի մասնագետի հնարավոր հեռացման մասին իսպանական պարբերականներն ակտիվորեն գրում են «Ռեալի»` Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: 65-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի ամռանը:
«Արքայական ակումբը» Լա լիգայում էլ 33-րդ տուրից հետո չորս միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից»:
Իսպանիայի գավաթի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: