Ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի ակումբային առաջնության մասին, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Խոսքը հիանալի թիմերի մասին է՝ շատ կարևոր ֆուտբոլիստներով, որոնց խաղը մարդիկ սիրում են դիտել։ Սա լավագույն ֆուտբոլիստների խաղը տեսնելու հիանալի հնարավորություն է հենց այստեղ` ԱՄՆ-ում»,- ասել է 37-ամյա Մեսին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մեկնարկող մրցաշարի բացման խաղում «Ինտեր Մայամին» կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ: Հանդիպումը կմեկնարկի հունիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին: