
տուր
01 Հունվար 1970 - 12:17

- 

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում իր 3-րդ հաղթանակն է տարել:
Հարությունյանը ժամանակից շուտ խեղդող հնարքով հաղթանակ է տարել ուզբեկ ըմբիշ Մուրատխան Սայտխանովի նկատմամբ: Մենամարտը տեղի է ունեցել «Լուժնիկի» համալիրում: «Крепость Selection 5» մրցաշարում սա 30-ամյա ըմբիշի համար 3-րդ հաղթանակն էր՝ անցկացրած 3 խաղում: MMA-ում նախորդ 2 մենամարտերում Միհրան Հարությունյանը հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին ու իրանցի Ալի Յուսեֆիին:
«Հաջորդ մենամարտը կկայանա արդեն հոկտեմբերին: Շնորհակալ եմ բոլորիդ, մենք առաջ ենք շարժվում: Այս հաղթանակը նվիրում եմ եղբորս՝ Արմանին, որը վերջերս հեռացավ կյանքից», – գրել է Հարությունյանն իր ինստագրամյան էջում: