«Բորնմութի» ձախեզրային պաշտպան Միլոշ Կերկեզը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հունգարացի պաշտպանի ու Անգլիայի չեմպիոնի միջև պայմանագրի դրույթներն ամբողջությամբ համաձայնեցված են։ Առաջիկա օրերին նախատեսվում է ակումբների միջև ևս մեկ հանդիպում՝ գործարքն ավարտական տեսքի բերելու համար։
Կերկեզը կլինի «Լիվերպուլի» երկրորդ ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Առաջինը Ժերեմի Ֆրիմպոնգի գործարքն է։
Հունգարացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին» ու Մադրիդի «Ռեալը»։