Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչեի» նկատմամբ տնային հաղթանակին։
«Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը: Սա է մեր ոգին»,- սոցցանցերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը բացել էր «Լեչեի» դեմ հանդիպման հաշիվը, իսկ «Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: