Logo

ՊՍԺ-ն կամային հաղթանակի հասավ «Լիլի» նկատմամբ

01:57 / 11.02.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 21-րդ տուրում ընդունեց «Լիլին» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, պորտուգալացի Գոնսալու Ռամուշը և ֆրանսիացի Ռանդալ Կոլո Մուանին, «Լիլից» էլ սեփական դարպասը գրավեց բրազիլացի պաշտպան Ալեքսանդրո Ռիբեյրոն:

Ֆրանսիայի գործող չեմպիոնը 50 միավորով առաջատարն է, 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նիսին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լիլը» 35 միավորով չորրորդն է:

Լիգա 1, 21-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 3-1 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 10, Ալեքսանդրո Ռիբեյրո, 17 (ինքնագոլ), Ռանդալ Կոլո Մուանի, 80 - Յուսուֆ Յազչի, 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ