Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «Բորուսիան»։
Sky Sport Deutschland-ի լրագրող Մաքս Բիլեֆելդսի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի հեռանալու հավանականությունն 90 տոկոս է կազմում, չնայած այն հանգամանքին, որ «Բորուսիան» ցանկանում է ևս մեկ մրցաշրջան նրան պահել թիմում ու հանուն այդ նպատակի պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը։
Հալանդի տրանսֆերային իրավունքները գնելու գլխավոր ֆավորիտները «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն են։ Փարիզյան ակումբին կենտրոնական հարձակվող պետք կգա, եթե Կիլիան Մբապեն որոշի հեռանալ։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Էրլինգը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 7 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել։