Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ջոն Դուրանը 6 ամիս Ռիադի «Ալ Նասրում» անցկացնելուց հետո վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի թուրքական ակումբում:
«Ալ Նասրը» հունվարի 31-ին Դուրանի տրանսֆերային իրավունքը 77 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիական «Ասթոն Վիլայից»:











































