Logo

ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ից 148.4 միլիոն եվրո կստանա

12:57 / 01.06.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈՒԵՖԱ) 148.4 միլիոն եվրո կստանա, հաղորդում է Football Meets Data-ն:

Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ի եկամուտը կազմում է 148 միլիոն եվրո: ՊՍԺ-ն 6,5 միլիոն եվրո կստանա ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչում հաղթելու համար, 4 միլիոն եվրո էլ կվաստակի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը մասնակցելու համար, որտեղ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Եվրոպա լիգայի հաղթող Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Ինտերն» ՈՒԵՖԱ-ից կստանա 136.6 միլիոն եվրո։ Չեմպիոնների լիգայից ստացված եկամուտներով Լոնդոնի «Արսենալը» զբաղեցնում է երրորդ տեղը՝ 117 միլիոն եվրոյով:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել  ակումբային գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ