Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ:
Ղազախական «Ակտոբեի» դեմ պատասխան խաղում Լեհաստանի ամենահեղինակավոր թիմը հյուրընկալվելիս հաղթեց 1-0 հաշվով: «Լեգիան» դիմակայության առաջին խաղում ևս հաղթել էր 1-0 հաշվով, գոլը խփել էր Բիչախչյանը, որը պատասխան մրցավեճում փոխարինվեց 75-րդ րոպեին:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Ակտոբե» (Ղազախստան) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)` 0-1 (առաջին խաղը` 0-1)
Յորգեն Էլիտիմ, 90+1