«Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստիան Կիվուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
Ռումինացի մասնագետը 2018-2024թթ. աշխատել է «Ներաձուրիի» համակարգում՝ մարզելով ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմեր։ Նա 2025թ. փետրվարից մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել է Պարման»` օգնելով ակումբին պահել տեղն Իտալիայի Ա Սերիայում։