Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», հաղորդում է Fichajes-ը:
Լոնդոնյան գրանդը բրազիլացու համար պատրաստ է առաջարկել 80 միլիոն եվրո: Ռոդրիգոն դժգոհ է «Ռեալում» ստացած խաղաժամանակից, ինչպես նաև խաղային դիրքից: Լավ առաջարկի դեպքում նա կարող է հեռանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգոն ցանկանում է «Ռեալում» խաղալ հարձակման ձախ եզրում: