Logo

Ռոդրին սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ

20:56 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է Sky Sports-ը։

Ծանր վնասվածքից հետո իսպանացի ֆուտբոլիստն ապրիլի 30-ին առաջին անգամ մարզվել է առանց սահմանափակումների։ Նա մարզասարքերի և անհատական մարզումների միջոցով պահել է մարզավիճակը։

«Ոսկե գնդակի» դափնեկրի խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չի նշվում, բայց բացառված չէ, որ նա կարողանա մասնակցել հունիսի 14-ին մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը։

28-ամյա ֆուտբոլիստը 2024թ. սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում (2-2) ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ