Աշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց «Վիդադին»։
Անգլիական գրանդից դարպասի գրավմամբ աչքի ընկան Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։
Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ Կողմերը կմրցեն հունիսի 19-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 05:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Վիդադ» (Մարոկկո)` 2-0
Ֆիլ Ֆոդեն, 2, Ժերեմի Դոկու, 42
Հեռացում` Ռիկո Լյուիս, 89 («Մանչեսթեր Սիթի»)