Կառլոս Ալկարասը (երկրորդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում շանս չի տվել Թոմի Փոլին (ԱՄՆ, 12-րդ ռակետ) և ընդամենը 1 ժամ 36 րոպեում հաղթել է 6-0, 6-1, 6-4 հաշվով։
Եզրափակիչի ուղեգիրն Ալկարասը կվիճարկի աշխարհի 7-րդ ռակետ Լորենցո Մուզետիի (Իտալիա) հետ։