Աշխարհի 361-րդ ռակետ Լոյիս Բուասոնը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ։
Ֆրանսուհի թենիսիստը ևս մեկ սենսացիոն հաղթանակ է տարել՝ 7-6 (8-6), 6-3 հաշվով առավելության հասնելով Միրա Անդրեևայի (Ռուսաստան, 6-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 10 րոպե։
Բուասոնը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կոկո Գաուֆի (ԱՄՆ, երկրորդ ռակետ) հետ։
22-ամյա Բուասոնը կարիերայում առաջին անգամ է մասնակցում «Մեծ սաղավարտի» մրցաշարի։ Ավելի վաղ նա պայքարից դուրս է թողել Ջեսիկա Պեգուլային (ԱՄՆ, երրորդ ռակետ), Էլզա Ժակմոյին (Ֆրանսիա, 138-րդ ռակետ), Անգելինա Կալինինային (Ուկրաինա, 113-րդ ռակետ) և Էլիզա Մերտենսին (Բելգիա, 24-րդ ռակետ)։