Կատալոնական «Բարսելոնան» և իսպանացի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը մայիսի 27-ին նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը:
Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 ասիստ: Նա կատալոնական գրանդի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, Արքայական գավաթը և Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը: