Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կսկսի պայքարը Կոնֆերենցիաների լիգայում՝ որակավորման երկրորդ փուլում մրցելով ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ:
«Ֆասթ Սպորտ»-ի Fast News լրատվական ծառայությունը ներկայացրել է՝ ինչպես է հայկական ակումբը նոր մարզչի գլխավորությամբ պատրաստվում եվրագավաթային պայքարին։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին Սիբիու քաղաքի «Մունիցիպալ» ստադիոնում, մեկնարկը՝ ժամը 21:00-ին: