Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հեռացել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա Օբամեյանգը Պրո լիգայում անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը», որն այս պահին գաբոնցու կարիերայի վերջին եվրոպական ակումբն է։
Օբամեյանգը նախկինում խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Բարսելոնան», «Արսենալը», Դորտմուդի «Բորուսիան», «Սենտ-Էթյենը», «Միլանը», «Մոնակոն», «Լիլը» և «Դիժոնը»։
2024/25 մրցաշրջանում Օբամեյանգը Սաուդյան Արաբիայի առաջնությունում և գավաթի մրցաշարում անցկացրել է 36 խաղ, որոնցում խփել է ընդհանուր 21 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
From the pitch to our hearts farewell, Auba. You gave it your all ❤️#AlQadsiahpic.twitter.com/K99EtYHzOe
— AlQadsiah Saudi Club (@AlQadsiahEN) July 17, 2025
Thank you, @Auba for every moment, every goal, every roar ❤️#AlQadsiah pic.twitter.com/hZspXUmf5s
— AlQadsiah Saudi Club (@AlQadsiahEN) July 17, 2025