«Ֆեներբահչեի» հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
39-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ին: Նա ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Վիոլայի» կազմը։
Վետերան հարձակվողի ու Ֆլորենցիան ներկայացնող ակումբի համաձայնագիրը նախատեսված կլինի 1 տարով։ Բոսնիացին կվաստակի 1,5 - 1,8 միլիոն եվրո աշխատավարձ։
Ջեկոն «Ֆեներբահչեում» է 2023թ. հուլիսից: Նա թուրքական թիմի կազմում 99 խաղում խփել է 46 գոլ, կատարել 18 ասիստ։ Հարձակվողն իտալական ակումբներից նախկինում հանդես է եկել «Ռոմայում» ու «Ինտերում»։