Միլանի «Ինտերն» ու Բերգամոյի «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը համաձայնության են հասել, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ուղիղ բանակցություններ են եղել կողմերի միջև, Լուքմանը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում:
«Ինտերը» դեռևս չի կարողանում Լուքմանի տրանսֆերի արժեքի շուրջ համաձայնության գալ «Ատալանտայի» հետ: Միլանյան գրանդն առաջարկում է 40 միլիոն եվրո, Բերգամոյի ակումբը պահանջում է ավելին: