«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան գրանդը շոտլանդացի ֆուտբոլիստին համարում է ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն։
«Ռոխիբլանկոսի» համար սա հեշտ գործարք չի լինելու, քանի որ մերսիսայդյան գրանդը բավական բարձր է գնահատում 31-ամյա պաշտպանի խաղային որակները։
Չնայած «Լիվերպուլը» «Բորնմութից» շուտով ձեռք կբերի Միլոշ Կերկեզին, ակումբը չի ցանկանում բաժանվել Ռոբերտսոնից։
«Աթլետիկոն» դիտարկում է նաև «Միլանի» ֆուտբոլիստ Տեո Էռնանդեսի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակը։ Ֆրանսիացի պաշտպանն իսպանական ակումբի սան է։