Logo

Ռուբեն Ամորիմը նշել է «Սպորտինգից» հեռանալու պատճառը

16:27 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը:

«Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է նման որոշում կայացնեի»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 39-ամյա Ամորիմը նոյեմբերի 11-ին է ստանձնել «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Մանկունյացիները նոր մարզչի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնեն նոյեմբերի 24-ին, երբ Պրեմիեր լիգայում կհյուրընկալվեն «Իփսվիչ Թաունին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա