«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան YouTube վիդեոհարթակում ալիք է ստեղծել։
Նա հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է անցկացրել իր ժամանակն «Ուիմբլդոն-2025»-ում։
Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ ալիքում կհրապարակվի տեսանյութերի շարք՝ Aryna's Arena («Արինայի Արենա») խորագրով:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2025»-ի կանանց մենախաղում Սաբալենկան հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 4-6, 6-4, 4-6 հաշվով պարտվել էր Ամանդա Անիսիմովային: