«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը կարծում է, որ ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Պալմերը լավագույնն է աշխարհում։ Եթե նույնիսկ նա այժմ լավագույնը չէ, ապա կդառնա երկու-երեք տարում։
Նա բարձրակարգ խաղացող է և դա ապացուցում է յուրաքանչյուր խաղում։ Այն, ինչ նա անում է, կախարդանք է։ Երբ Պալմերը գոլային պահեր է ունենում, իրացնում է դրանք»,- ասել է իսպանացի դարպասապահը։
Քոուլ Պալմերը ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում (3-0) դուբլ էր գրանցել ու ասիստ կատարել։ Անգլիացին ճանաչվել էր եզրափակիչի և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Կարդացեք նաև`