Աշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։
Դյուբուայի հայրն ընտանեկան առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։
Դրանից բացի, Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով բրիտանացին ճանապարհի մի մասն անցել է ոտքով։
Հիշեցնենք, որ Ուսիկի և Դյուբուայի միջև ռևանշ մենամարտն ավարտվել էր 5-րդ ռաունդում ուկրաինացու նոկաուտով հաղթանակով:
Կարդացեք նաև՝