Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Չաբի Ալոնսոյի ոճին:
«Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում:
Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ավտոմատ ենք անում:
Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» ոչ-ոքի (1-1) էր գրանցել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հետ: