Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Անսու Ֆատին կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե այդ հարցով անձամբ դիմի թիմի ղեկավարությանը, հայտնում է Diario Sport-ը:
20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ, իսկ ակումբում մտահոգված են, որ նա չափից շատ է վնասվածքներ ստանում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում անցկացրել է 31 խաղ (1127 րոպե խաղաժամանակ), խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: