Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս եկան առանձին վարժությունների եզրափակիչ:
Բաղդասարյանը հաղթահարեց հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը (տեսանյութ), Գյուլումյանը մարզագործիքում դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ):
Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: Արմեն Պետրոսյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս նվաճել էին եզրափակիչի ուղեգիր: