Logo

Յամալը գերազանցեց Մբապեի ու Գավիի ռեկորդները

00:22 / 01.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում գրավեց մրցակցի դարպասն ու գերազանցեց Կիլիան Մբապեի ռեկորդը, հայտնում է Stats Foot-ը։

Յամալը 17 տարեկան 291 օրականում դարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ կիսաեզրափակիչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Կիլիան Մբապեն մրցաշարի այդ փուլում գոլով աչքի էր ընկել 18 տարեկան 140 օրականում։

Լրագրող Պեդրո Մարտինն էլ գրում է, որ Յամալը դարձել է նաև «Բարսելոնայի» կազմում 100-րդ հանդիպումն անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Եզրայինը գերազանցեց Գավիի ռեկորդը։ Նա «Բլաուգրանայի» կազմում 100-րդ հանդիպմանը մասնակցել էր 19 տարեկան 29 օրականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ